|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հեռախոսազրույց են ունեցել. հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Նախագահները քննարկել են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործողությունների համակարգման հեռանկարները, ինչպես նաև մանրամասն քննարկել են իրավիճակը Կորեական թերակղզում:
Նշվում է, որ Պուտինը զսպվածության և լարվածության մակարդակի նվազեցման կոչ է արել:
Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել շփումները հեռախոսով և կողմ են արտահայտվել անձնական հանդիպման անցկացմանը հուլիսին գերմանական Համբուրգում կայանալիք` G20-ի գագաթաժողովի շրջանակներում: