Փոխարժեքներ
13 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 411.39 |
RUB | ⚊ | ₽ 4.2196 |
GBP | ⚊ | £ 493.44 |
GEL | ⚊ | ₾ 141.1 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ Ալ-Շարաայի հետ: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Տեղի է ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի մասին կարծիքների հանգամանալից փոխանակում։ Ռուսական կողմն ընդգծել է սկզբունքային դիրքորոշում` ի պաշտպանություն սիրիական պետության միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։ Այդ կապակցությամբ նաև ընդգծվել է երկրում կայուն կարգավորման նպատակով համալիր միջոցառումների իրականացման, առաջատար քաղաքական ուժերի և բնակչության էթնիկ խմբերի մասնակցությամբ ներսիրիական երկխոսության ակտիվացման կարևորությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու Սիրիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, այդ թվում՝ հումանիտար օգնություն ցուցաբերելու նրա բնակիչներին: Նա նաև հաջողություններ է մաղթել աշ-Շարային՝ Սիրիայի նոր ղեկավարության առջև ծառացած խնդիրների լուծման գործում:
«Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները նաև հետագայում։ Զրույցը կրել է կառուցողական, գործնական և բովանդակալից բնույթ»,– հայտնել է Կրեմլը։