Փոխարժեքներ
14 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.78 |
EUR | ⚊ | € 408.04 |
RUB | ⚊ | ₽ 3.874 |
GBP | ⚊ | £ 484.73 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ Արմավիր քաղաքի բնակչուհու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2018թ. մարտի 6-ին՝ ժամը 21:00-ին, Արմավիրի շտապ օգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում բնակիչ է հանկարծամահ եղել։
Նախնական տվյալներով՝ ընտանիքի անդամների հայտարարության համաձայն՝ 2018թ. մարտի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակչուհին՝ ծնված 1969թ.(վերջինս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ), իրենց տան խոհանոցում, վերցնելով հում մսի կտոր, փորձել է այն կուլ տալ։
Մայրը, նկատելով, որ նա խեղդվում է, փորձել է օգնություն ցուցաբերել և սեղմել է պարանոցը՝ մսի կտորը կոկորդից հանելու համար։ Արմավիրի 48-ամյա բնակչուհու մահվան մասին բժշկական վկայականի համաձայն՝ վերջինիս մահվան հիմնական պատճառ է հանդիսացել բութ առարկաներով պարանոցի օրգանների սեղմումը:
Դեպքի առթիվ 2018թ. մարտի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 48-ամյա կնոջ մահվան հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: