|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է երկրում ծխելու դեմ սկսված նախաձեռնություններին:
Ըստ Demokrathaber-ի՝ նա խոստովանել է, որ ամենամտերիմ ընկերներն անգամ խոստանում են թողնել ծխելը, սակայն որոշ ժամանակ անց վերադառնում են հին սովորություններին:
«Ասում են՝ վերջ, այլևս չենք ծխում, մեկ էլ խոսում ես հետը, մոտենում ես իրեն ու, կներեք արտահայտությանս համար, մեռելի հոտ է գալիս վրայից: Երիտասարդնե'ր, ես ձեզ շատ եմ սիրում: Երբ տեսնում եմ դպրոցների դիմաց ծխողներին, ցավ եմ ապրում: Թույլ մի' տվեք, որ դա վնասի ձեզ: Եկեք Աստծո կողմից մեզ վստահված մարմինը միասին օգտագործենք»,- հայտարարել է Էրդողանը, ապա անուղղակիորեն իր վերաբերմունքն արտահայտել ծխող աղջիկների նկատմամբ. «Աղջիկնե'ր, գիտեմ՝ դուք ծխախոտ չեք էլ օգտագործում»: