|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արձագանքել է իր մասին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։
«Ես չեմ իջնի նրանց մակարդակին, շպրտվի» բառին համահունչ չեմ պատասխանի, ուղղակի հայ ժողովրդին ուզում եմ ասել՝ տեսե՛ք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ»,- ասել է Ղուկասյանը՝ հավելելով՝ Միութենական պետության մասին իր ասածներին հավատարիմ է մնում, տեսակետը չի փոխել։
Գյումրիում ընտրություններին «ընտրակաշառք բաժանելու» մեղադրանքներին ի պատասխան էլ՝ Ղուկասյանը նշել է․
«Արցախը տվեցիք, Արցախի անունը չեք տալիս, Գյումրու ընտրություններում պարտվել եք, գիշեր-ցերեկ Գյումրիի մասին եք խոսում։ Ասում եք՝ ընտրակաշառք․ ո՞վ չգիտի, որ դուք եք բաժանել ընտրակաշառք ։ Ամբողջ քաղաքը ձեր ընրակաշառք բաժանելու մասին է խոսում։ Մի մարդուն 60 հազար դրամ փող եք տվել, բա «Վիվարոյի» ձեր գումարները ․․․ ՔՊ-ականներին բերել, լցրել էիք էստեղ, ավտոբուսներով էդքան մարդ էիք բերում, փաստ ունեմ՝ մի տան վրա 57 մարդ եք գրանցել։ Բա, էդ ովքե՞ր էինք դրանք անողները ․․․»։