կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-15 16:52
Իրավական

Կրակոցներ, սահմանային գոտու ռեժիմի խախտում Երվանդաշատում

Կրակոցներ, սահմանային գոտու ռեժիմի խախտում Երվանդաշատում

Մարտի 12-ին, ժամը 20.30-ին, «Երվանդաշատ» ուղեկալից ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ կատարվել է սահմանային գոտու ռեժիմի խախտում: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1992 թ. ծնված Հ. Կ.-ն, 1986 թ. ծնված Հ. Բ.-ն և 1999 թ. ծնված Ս. Հ.-ն, խախտելով սահմանային գոտու կանոնները, ապօրինի մուտք են գործել «Երվանդաշատ» ուղեկալի սահմանային գոտի, որտեղ Հ.Կ.-ն իր մոտ ապօրինի պահվող, ընկերոջը` 1982 թ. ծնված Ա. Ա.-ին պատկանող որսորդական ակոսափող հրազենով որս անելու նպատակով սահմանային գոտում արձակել է կրակոցներ:

Հ.Կ.-ի մոտ հայտնաբերվել է նաև 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Հրազենն ու փամփուշտներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության:
Նշված անձինք ներկայացել են բաժին և կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն:
Կատարվում է քննություն: