06 12 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։
ՌԴ ՊՆ տեղեկագրի համաձայն՝ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Մարտունու և Շուշենի շրջաններում։ Տուժածներ չկան։
Ըստ այդ փաստերի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։
Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
Ապահովվել է հումանիտար բեռով ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոշարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Մարտունու շրջանի անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ տրամադրելու մարդասիրական ակցիա է անցկացվել։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,7 հա տարածք։