Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը չի մասնակցել երեկվա խորհրդարանական լսումներին` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման թեմայով: Հիշեցնենք, որ պատգամավորը հայտարարել էր, թե այդ լսումներին մասնակցելու իմաստ չի տեսնում: Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, ունե՞ր արդյոք հարց, որ կցանկանար հնչեցնել էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ, պատասխանեց. «Ինչու՞ միայն ես, ամբողջ հայ ժողովուրդն ունի հարց, թե ինչու են թանկացնում էլեկտրաէներգիան: Ուրիշ ի՞նչ տանջող հարց պետք է լինի»: Այն դիտարկմանը, մի՞թե անհրաժեշտ հիմնավորումներ չհնչեցին լսումների ժամանակ, Համլետ Հավհաննիսյանը պատասխանեց. «Որ Բիբինը չէր եկել, ո՞վ պետք է հիմնավորեր»:
Բիբինի` ԱԺ չներկայանալը պատգամավորը շատ վատ է ընդունում: «Շատ տգեղ արարք էր և վիրավորական ԱԺ-ի ու իշխանությունների համար»,- ասաց նա: Պատգամավորը ապրանքների թանկացում է կանխատեսում: «Կթանկանան մյուս ապրանքները և ծառայությունները ևս, բայց ոչ թե համամասնորեն կթանկանան, այլ` ավելի շատ, մերոնք էդ մոմենտները լավ օգտագործում են, եթե հոսանքը 7 դրամով ա բարձրացել, ապա ապրանքների գները կթանկացնեն 14 դրամով: Շատ վատ հետևանքներ կունենա հոսանքի թանկացումը թե մեր տնտեսության, թե ժողովրդի կենսամակարդակի վրա»:
Այն հարցին, թե ինչ կարծիք ունի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկության վերաբերյալ, ըստ որի, խորհրդարանը հրատապ օրենք պետք է ընդունի այն մասին, որ հոսանքի ու գազի գինը կապվի քաղաքացու կենսաապահովման նվազագույն զամբյուղի հետ, պատգամավորը նշեց. «Էֆեկտիվ առաջարկ է, նաև որոշակի տարիներ վերցնել, որ չբարձրանա գինը: Իրապես այդ ոլորտում արդյունավետ մենեջմենտի պարագայում կարելի է մի քանի տարի շարունակ սակագնի բարձրացում չունենալ»: