կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-16 10:10
Տնտեսական

Կաթ մթերող ընկերությունները 10-20 դրամով նվազեցրել են գյուղացիներից գնվող կաթի գները. «ՀԺ»

Կաթ մթերող ընկերությունները 10-20 դրամով նվազեցրել են գյուղացիներից գնվող կաթի գները. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերից ահազանգեր են ստացվում, որ կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են գյուղացիներից գնվող կաթի գները: Ըստ ստացված ահազանգերի, մեկ լիտր կաթի գնման գինը նվազել է միջինը 10-20 դրամով:

 

Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցներում մի քանի գյուղապետեր, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզից, հաստատեցին տեղեկությունը, սակայն դժվարացան բացատրել պատճառները: Բերդկունքի գյուղապետ Բաբկեն Դադիկյանը մեզ վարկած ներկայացրեց, թե դա կարող է պայմանավորված լինել կաթի արտադրության սեզոնային աճով:

 

Թե ո՞րն է կաթի մթերման գնի նվազման իրական պատճառը և ինչո՞ւ են բոլոր մթերողները միաժամանակ նվազեցրել գինը կփորձենք պարզել առաջիկայում: Միայն նշենք, որ կաթնամթերքի գինը ՀՀ-ում, ըստ պաշտոնական վիճակագրության, անցած տարվա համեմատ աճել է ավելի քան 10 տոկոսով»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։