|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
77 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ անգլիացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Ուիլյամ Հոքինգը: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Սթիվեն Հոքինգը զբաղվում էր տիեզերքի նախնական վիճակի խնդրի հետազոտմամբ: Նա ուսումնասիրել է աշխարհի ծագման տեսությունը Մեծ պայթյունի արդյունքում ու սև խոռոչների ծագման տեսությունում բազմաթիվ բացահայտումներ արել: Հոքինգին նաև «պարզության վարպետ» են անվանում:
Հոքինգը տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ, որը նրա մոտ ախտորոշվել էր 21 տարեկանում: Թեև դեռ 30 տարեկանից ամբողջովին պարալիզացված էր, նա շարունակում էր դասախոսություններ կարդալ ու գրքեր գրել: Նրա անվասայլակի մեջ ամերիկյան Words+ ընկերությունը 1985-ին արտաքին աշխարհի հետ կապի համակարգ էր տեղադրել: Ֆիզիկոսի ակնոցի շրջանակին փոքրիկ սարք էր ամրացված:
Հոքինգը երեք երեխաների հայր էր:
Ի դեպ, մարդկության համար գլխավոր ռիսկերը նա համարում է միջուկային պատերազմը և գենետիկորեն կառուցված վիրուսի հարձակումը: