կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-07 13:24
Առանց Կատեգորիա

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է հայտնի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը. «5-րդ ալիք»

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է հայտնի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը. «5-րդ ալիք»

Մոսկվայում թոքաբորբից մահացել է ծագումով հայ հայտնի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը. հայտնում է Yerkir.am-ը՝ ռուսական «Հինգերորդ ալիք»-ին հղումով։

Նրա մոտ COVID-19-ի թեստի դրական արդյունք էր գրանցվել, մահացել է մոսկովյան հիվանդանոցում։ 72-ամյա գիտնականը հոսպիտալացվել է երկու շաբաթ առաջ իր կնոջ՝ պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանի հետ:

Նշվում է՝ վերջին օրերին Ղազարյանը շնչում էր թոքերի արհեստական շնչառության սարքի միջոցով: 

Միշիկ Ղազարյանը հայտնի է որպես սպեկտրի տեսանելի հատվածի համար աշխարհի ամենապայծառ իմպուլսային պարբերական լազերի ստեղծող, նա ֆիզիկական և մաթեմատիկական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր, ԽՍՀՄ գիտության և տեխնիկայի ոլորտում պետական մրցանակի դափնեկիր (1980), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:

Ավելի վաղ՝ մարտի 28-ին, միևնույն ախտորոշումից մահացել էր նաև ֆիզիկոսի կինը՝ գինեկոլոգ Արփիկ Հասրաթյանը։