Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Օրերս ադրբեջանական «Լիդեր» մասնավոր հեռուստաընկերությունը հարցազրույց էր հեռարձակել մի մարդու հետ, ով ներկայացել է որպես Ջեյմս Բոնար և վատ անգլերենով պատմել, թե անգլիացի զբոսաշրջիկ է և Մինգյաչևիր է ժամանել Լոնդոնից: Հաղորդումը նվիրված է եղել Եվրոպական խաղերին: Ավելի ուշ պարզվել է, սակայն, որ իրականում հարցազրույց տվողը Ջեբրայիլից տեղահանված Սեյմուր Սաֆարովն է: Կատարվածը աղմուկ է բարձրացրել սոցցանցերում:
«Լիդեր» հեռուստաընկերության սոցիալական և մշակութային բաժնի եկավար Էլնուր Նիֆթալիևը ասել է, որ հարցազրույցների համար պետք է մեղադրել ոչ թե հաղորդումը պատրաստողներին, այլ այդ անձնավորությանը, ով դիմել է սադրանքի: Նա նաև զարմացել` ինչո՞ւ է սա քննարկման առարկա դարձել: «Մեր լրագրողները ժամանակ չեն ունեցել ԴՆԹ-ի անալիզ վերցնել հարցազրույց տվողից կամ բնակության վայրի փաստաթղթեր ստուգել»,- ասել է Նիֆթալիևը: