Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տնտեսագետ Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում ամփոփել է այն 100 փաստը, որը եղել է 2018 թվականի ապրիլից հետո.
1. Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկի ելույթ
2. Սիրո և համերաշխության միջավայրի ձևավորման կեղծիք
3. Ներխուժում հանրային ռադիոյի շենք, դուռը կոտրելով
4. Հանրությանը սևերի և սպիտակների բաժանում
5. Նոր որակի հայտարարություններ՝ ասֆալտին փռել, պատերին ծեփել և այն
6. Չալոն որպես իշխանափոխության սիմվոլ
7. Դուխով գլխարկների տարածում
8. Արցախը ներկայացվել է, որպես հակահեղափոխականության որջ
9. Օտարերկրյա գորածակալների առկայության մասին հայտարարություն Իրանում
10. ԱԺ շենքի շրջափակում 02.10.2018թ.
11. Հայտարարվեց, որ Ալիևը կիրթ, գրագետ մարդու տպավորություն է թողել
12. Հայտարարվեց, որ մեր զինվորները զոհվում են հանուն ոչնչի
13. Պղծվեցին եռաբլուրի գերեզմանները
14. Կուտակային թալան համակարգն ամբողջությամբ կիրառվեց
15. Եկամտային հարկի համահարթեցում
16. Տրանսգենդերը հանդիպեց ԿԳ նախարարին
17. Տրանսգենդերը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից
18. Հոմոսեքսուալները ոստիկանությունում ծեծկռտուք սարքեցին
19. Օրհներգը ձևափոխելու նախաձեռնություն
20. Գրավեցին ՀԱԵ դիվանատունը
21. Գնդեվանքում քաշքշեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին
22. Դպրոցից վռնդեցին հոգևորականին
23. Փակեցին դատարանների դռները 20.05.2019
24. Փակվեց Սփյուռքի նախարարությունը
25. Փակվեց Մշակույթի նախարարությունը
26. Փակվեց Գյուղատնտեսության նախարարությունը
27. Ժողովրդային շարժումն ավելի կարևոր էր քան Արցախի ազատագրումը
28. Երևանում դրվեց նոր թանկարժեք տոնածառ
29. Վարդավառին պատգամավորները 5.0 միլիոն դրամով գորգ լվացին
30. Ինքնապարգևատրումների մասին հրապարակումներ
31. Պաշտոնյաների գաղտնալսումների հրապարակում
32. Վնգստացող դատավորների մասին հայտարարություն
33. ԱԺ-ն նախաձեռնում է ՍԴ նախագահին փոխել
34. Արշավ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման դեմ
35. Մհեր Եղիազարյանը հացադուլ հայտարարեց և կնքեց մահկանացուն
36. Մարտի 1-ի դեպքերով դատավարություններ
37. Ձերբակալվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը
38. ՀԱՊԿ-ից հետ կանչվեց Յուրի Խաչատուրովը և քր. գործ հարուցվեց
39. Գրիգորի Յուրիի Խաչատուրովի հրամանատարությամբ եղավ փայլուն ռազմական գործողություն
40. Ազատ արձակվեցին ՊՊԾ գունդը գրավողներից շատերը
41. Ձևավորվեց և քանդվեց ազգային համաձայնության կառավարությունը
42. Օտարերկրյա ՀԿ-ների աշխատողներին տրվեցին բարձր պաշտոններ
43. Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի գաղտնի բարձրացում
44. Բանակի սպաների աշխատավարձի չափի հրապարակայնացում
45. Նիկոլը մի առանձնատից տեղափոխվեց մեկ այլ առանձնատուն
46. Նոր ինքնաթիռի ձեռքբերման մասին հրապարակումներ
47. Երկու նոր զրահապատ մեքենաների ձեռքբերում
48. Հանրային միջոցները դրվեցին որպես ավանդ
49. Ավանդից ստացված 2.0 միլիարդ դրամ տոկոսային եկամուտը տեղափոխվեց կառավարության պահուստային ֆոնդ
50. Նիկոլը գնաց ԱՄՆ, բայց Հայ-ամերիկյան հարաբերությունները օրակարգում չկար
51. Իշխանական արշավ ՍԴ նախագահի դեմ
52. ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը չի աշխատում, բայց աշխատավարձ է ստանում և մաշում պետական գույքը
53. ՀՀ ԿԳՄՍ նախարարը ԲՈՒՀ-երից հանում է, այն ինչ հայկական է
54. ՀՀ-ից հրաժարված ազուլյանտ տրանսգենդեր Մելինեի մասին ֆիլմ նկարելու ֆինանսավորում պետական միջոցներից
55. Դպրոցներից Հայ եկեղեցու պատմություն առարկայի հանելու մասին հայտարարություն
56. Դպրոցներից ՆԶՊ առարկայի հանելու մասին հայտարարություն
57. Մշակույթը այսուհետ լինելու է առանց ցենզուրայի
58. Մետրոյի կայարանում պետական միջոցներով տեղի ունեցավ սատանիստական գնահատված կանացի գալարակծկումները
59. Դասադուլ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով
60. ՀՅԴ ՀԵՄ-ը պահանջեց Արայիկ Հարությունյանի հրաժարականը
61. Բերման են ենթարկվել 24 երիտասարդ՝ 03.12.2019թ.
62. 2020 թվականի պետական բյուջեով նախատեսվում է 4.9% տնտեսական աճ
63. Սորոսի գրասենյակը նախաձեռնում է բարեփոխել ոստիկանությունը
64. Փակվեց <> հաղորդաշարը
65. Հարձակվեցին Հայելի ակումբի վրա
66. Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև թշնամի պետության ժողովրդի համար
67. Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Արցախի նախագահին անվանեցին մարզպետ
68. Արման Բաբաջանյան անունով մեկը հանդիպեց թիվ մեկ ահաբեկիչին
69. Պուտին ՌԴ դեսպանատանը հանդիպեց 2-րդ նախագահի կնոջ հետ
70. Մետրոն ի վերջո ունեցավ նոր ժետոն
71. Մարիխուաննայի օրը տոնվեց օպերայի հրապարակում
72. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վտանգ
73. Փակվում են գիշերօթիկ դպրոցները
74. Այբբենարանն ուզում են նետել աղբանոց
75. Զառուհի Բաթոյանի սեռախեղված պատմությունները իր շրջապատի մասին
76. 48.9 միլիոն դրամ ուղիղ գնումով ծախսվել է ձեռագիր բաներների վրա
77. Անպտուղ և չարդարացված ծախսեր <> ուղիղ գնումով
78. Նոր ինքնաթիռ՝ մահվան վերելակների և հուսահատության գազելների ֆոնին
79. 400 հազար դոլար Ամուլսարի շահագործումը հիմնավորելու համար
80. Սելֆիի հարթակի ստեղծում, որպես հոգու ազատության համար
81. Աղքատության համար մեղավոր են հենց իրենք՝ աղքատները
82. Առանց որևէ բացատրության և հիմնավորման պաշտոնից հեռացվեց Արդարադատության նախարար Զեյնալյանը
83. Գեներալ մայորի կոչում տրվեց ԱԱԾ տնօրենին, որն էլ առանց որևէ բացատրության և հիմնավորման պաշտոնից հեռացվեց
84. Գեներալ մայորի կոչում տրվեց ոստիկանապետին, որն էլ առանց որևէ բացատրության և հիմնավորման պաշտոնից հեռացվեց
85. Արտահերթ ԱԺ ընտրությունների օրը հայտարարվեց ԱՄՆ-ից
86. Ոստիկանության կոշտ ուժի կիրառում Իջևան քաղաքում
87. Արցախի հարցի լուծման վերաբերյալ իրարամերժ հայտարարություններ կամ սեփական տեսակետի բացակայություն
88. Եռագույն դրոշով ոտատակին Armenia գրված գուլպաների պատրաստում
89. Մաքսատան աշխատողին օրենքի խախտմամբ աշխատանքից հեռացվեց
90. Վայոց Ձորի մարզպետի շրջապատը բանակի սպային ծեծելով գցեցին կոմայի մեջ
91. Ստեղծվեց 2016 թվականի ապրիլյան դեպքերը քննող անհասկանալի հանձնաժողով
92. Երևանի կենտրոնը մանղալների վրա Իջևանի խոզի մսի խորովածատեղի
93. Վարչապետը իր պաշտպանության ներքո է պահում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչին
94. Դեկտեմբերի 12-ին հրապապ հաստատվեց 4 վարկային համաձայնագիր և ավելացավ պետական պարտքը՝ 152.0 միլիոն դոլարով
95. Մի քանի հարյուր հազար մետաղի ջարդոն ավտեքենաների ներմուծում ՀՀ
96. Բարձրացվեց նվազագույն աշխատավարձը՝ 68.000 դրամ
97. Ցուցադրաբար ձեռնաշղթաներով բերման ենթարկվեց ԵՊՀ ՈՒԽ նախագահը
98. Հանրային խորհրդի աթոռով պարգրատրվեց Ստյոպա Սաֆարյանը
99. Մոտ 900.000 դոլարի ծախս 2020-ի ամանորի կազմակերպման համար
100. Պետական կառավարման ապարատը որակվեց նախ սաբոտաժ անող հետո արդեն դիմադրող:
Հ.Գ. Չեմ պահպանել ժամանակագրական հերթականությունը և չեմ գնահատել լավ է, թե՞ վատ: