Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի ուսանողներին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և դեսպանության ռազմական կցորդը:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջը ԱՄՆ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի համար ռազմավարական մակարդակի կրթություն ապահովող բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններից մեկն է: Քոլեջի ուսանողները արտագնա ուսումնական գործընթացի շրջանակում Հայաստան են ժամանել Վրաստանից:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը համառոտ ներկայացրել է ՀՀ անվտանգային միջավայրի հիմնական սպառնալիքները, ՀՀ զինված ուժերում վերջերս իրականացված բարեփոխումները և զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրի առաջնահերթությունները, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին:
Ամերիկյան ուսանողներին հետաքրքրող հիմնական հարցերն առնչվել են տարածաշրջանային անվտանգությանը, միջազգային առաքելություններին ՀՀ ներգրավվածությանը և ՀՀ զինված ուժերի առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի պատվիրակությունը այցի շրջանակում հյուրընկալվելու է նաև ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում: