|
Փոխարժեքներ
08 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
Ոստիկանությունից հայտնում են, որ անհայտ անձը, տարբեր տաքսու վարորդներին սուրճ է հյուրասիրել: Սուրճը խմելուց հետո վարորդների ինքնազգացողությունը վատացել է, երբ ուշքի են եկել, պարզել են, որ իրենց մոտ եղած գումարը և բջջային հեռախոսը չկա:
Փետրվարի 15-ին Ոստիկանության կոտայքի բաժին մի վարորդ է դիմել և հայտնել, որիրեն կողոպտել են նույն կերպ: Պատվիրատուն նստել է ըաքսի և խնդրել, որ իրեն տանեն Գյումրի: Ճանապարհին սուրճ է հյուրասիրել, ինչից հետո վարորդի ինքնազգացողությունը վատացել է: «Հրազդանը չանցած` վարորդը պատվիրատուին խդնրել է , որ նա մեքենան վարի, փոքր-ինչ լավ զգալուց հետո վարորդը նկատել է, որ Երևանում է, Քանաքեռի գերզմանատան մոտ, նկատել է նաև, որ պատվիրատուն ձեռքը մտցրել է գրպանը` փող հափշտակելու»,- հայտնում են ոստիկանությունից:
Ոստիկանությանը հաջողվել է պարզել մեղավորին, նա 40-ամյա Ավետիս Շառոյանն է, ով նախկինում մի քանի անգամ դատված է եղել:
Շառոյանը խոստովանել է, որ մոտ 40 անգամ նման բան է արել: «Մոտ 40 անգամ, հլը երևի ավել, արել եմ չեմ հրաժարվում»:
Մանրամասները` տեսանյութում: