Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստում քննարկվում էր մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում կիրառել:
Նախագծի հեղինակը կառավարությունն է, խորհրդարանականներին ներկայացնողը`բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Համաներման մասին օրենքի նախագիծը 3 մասից է բաղկացած: Դրանցից մեկը վերաբերում է թույլատրելի զանգվածը գերազանցած ՏՄ-ների, 2-րդը՝ առանց համապատասխան լիցենզիաների ուղևորափոխադրումներ իրականացրած տաքսու վարորդների, և 3-րդը՝ տաքսիների կողմից վճարվող պետական տուրքին: Տնտեսվարող սուբյեկտը տուրքը վճարելու դեպքում տույժ-տուգանքներից ազատվում, նրան տրվում էր 3 ամիս, որ այդ տուրքը վճարի, այս մասը երկարացվել է մինչև 6 ամիս: Օրենքն ընդունելուց հետո տաքսու այն վարորդները, որոնք պետտուրքը չեն վճարել և դրա համար տույժ-տուգանքների են ենթարկվել, կարող են տուրքը վճարել 6 ամսում և ազատվել տուգանքներից»,– պարզաբանեց նախարարն ու ավելացրեց` մնացած դեպքերում կիրառված տուգանքները համաներվում են:
Օրինագիծը դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովի կողմից: