Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ ԱԺ-ն ընտրում է ՀՀ 4-րդ նախագահին:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, թե ՀՀԿ-ն վերահսկողություն է սահմանել ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ։ Քվեախցիկ մտնելուց առաջ նա նշեց, որ քվեարկության ժամանակ ՀՀԿ-ականները կարող են տեսնել, թե ով ինչպես է քվեարկում, մինչդեռ քվեարկությունը գաղտնի պետք է լինի։
Ընտրությունից հետո պատգամավորը պատասխանեց լրագրողների հարցերին: Ըստ նրա`Արմեն Սարգսյանի երեկվա ելույթից հետո «Ելք»-ի դիրքորոշումը` դեմ քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, ավելի հիմնավոր դարձավ։ «Ես չէի մտածի, որ Արմեն Սարգսյանը, լինելով այդքան փորձառու և այդպիսի կենսագրության տեր մարդ, ՀՀ նախագահի թեկնածուի կարգավիճակում հանդես կգա այդպիսի խեղճ ու տխուր, մեծ հաշվով` որևէ էներգիա չպարունակող տեքստով։ Կարծում եմ՝ դա կապված է այն թակարդի հետ, որի մեջ նրան դրել են իշխանությունները»,- հայտարարեց Փաշինյանը։
Խոսելով այն մասին` արդյո՞ք հնարավոր է, որ ապրիլին ՀՀ-ում կարգավիճակ փոխվի, նա նշեց, որ հիմա հանրապետությունում ստեղծվել է մի իրավիճակ, երբ փոփոխություններ պետք է սպասել ցանկացած պահի, եթե ՀՀ ժողովուրդը կայացնի այդ որոշումը։ «Մենք հասկանում ենք նաև, որ ժողովրդի որոշումը ինքնակազմակերպման արդյունքում պետք է տեղի ունենա: Մենք մեր գործունեությամբ փորձում ենք առավելագույնս նպաստել դրան»,- նշեց նա։