Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպե՞ս կարող էին երկրի նախագահը, վարչապետը խոսել ռուսերեն. նրանք պարտավոր էին հայերեն խոսել. yerkir.am-ի հետ զրույցում նշեց երգահան, երգչուհի Լիլիթ Պիպոյանը` անդրադառնալով երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Հայաստան:
Երգչուհու համար սարսափելի էր, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ամբողջ օրը ռուսերեն էր խոսում: «Ես ապշել էի. ինչքան էլ նա իմանար լեզուն, ես չեմ հասկանում: Դա հո՞ չէր ասվում միայն ռուսներին հասկանալի լինելու համար, չէ՞ որ այնտեղ հայեր էլ էին նստած: Ու, ընդհանրապես, դա ի՞նչ ձեւ է, մի խոսքով` ահավոր էր: Ինչի՞ էին ռուսերեհ խոսում. ինձ մոտ դեժավյու էր, ինձ թվում էր` ընկել եմ 1970 թիվ, երբ Սովետական միության պաշտոնյան եկել է իր տարածքները նայելու: Ահավոր ստորացուցիչ էր»,- ասաց Պիպոյանը:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելուն, ապա, նրա կարծքով, նրանք, ովքեր փորձում են լուծել այդ հարցը, երեւի կշռադատել են այդ որոշման «պլյուսներն ու մինուսները» եւ նոր միայն որոշում կայացրել:
Երեկ, ՌԴ նախագահի այցի հետ կապված, Երեւանում բողոքի ակցիաներ էին կազմակերպվել, որի ժամանակ բերման ենթարկվեցին կամ բաժին հրավիրվեցին բողոքի ակցիայի բոլոր կազմակերպիչները: Պիպոյանի կարծիքով` երեկ չափազանց գերզգուշություն էր ցուցաբերվում, եւ կարծես թե գիտեին, որ ժողովուրդը պետք է ընդվզի: Ըստ նրա` ոստիկաններն ակտիվիստներին առանց բացատրության, լուռ մտցնում էին ոստիկանության մեքենաները եւ տանում:
«Ես տեսել եմ, թե ինչպես էր ակտիվիստներից մեկն ասում` ի՞նչ եմ արել, ինչի՞ համար եք տանում: Ես տեսա նաեւ ոստիկանության հաստ «շերտը», որոնք հսկում էին քաղաքացիներին: Ինձ համար դա ծռմռված մի իրականություն էր, որին ես չէի սպասում: Ես չէի պատկերացնում, որ մերոնք այդքան խեղճ կլինեն ռուսների դեմ: Երեւի ռուսական կողմն էր հրահանգել` «համապատասխան» միջոցառումներ իրականացնել»,- ասաց Պիպոյանը: