կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-30 14:39
Հասարակություն

Եթե կարծում եք, որ բոլոր հարկատուներին անգիր գիտեմ, ապա այդպիսի ակնկալիքներ իմ հիշողությունից մի՛ ունեցեք. ՊԵԿ նախագահը` Ծառուկյանի`հարկատու լինելու մասին

Եթե կարծում եք, որ բոլոր հարկատուներին անգիր գիտեմ, ապա այդպիսի ակնկալիքներ իմ հիշողությունից մի՛ ունեցեք. ՊԵԿ նախագահը` Ծառուկյանի`հարկատու լինելու մասին

Եթե կարծում եք, որ ես բոլոր հարկատուներին անգիր գիտեմ, շնորհակալություն եմ հայտնում, բայց այդպիսի ակնկալիքներ իմ հիշողությունից մի’ ունեցեք. այսօր խորհրդարանում այսպես արձագանքեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք գիտի Գագիկ Ծառուկյան անունով ձեռնարկատիրոջ, որը հարկ է վճարում: Նա մանրամասնեց. «Ակտիվ հարկ վճարողները, որոնք հարկային համակարգում ինչ-որ գործողություններ են կատարում, այսինքն՝ հաշվետվություններ են ներկայացնում, հարկեր են վճարում, շուրջ 85-90 հազարն են, իսկ խոշոր հարկատուները 1500-ն են: Ես բոլորին հիշել չեմ կարող»:

Պատասխանելով հարցին, թե չի՞ բացառում, որ Գագիկ Ծառուկյան անունով ձեռնարկատեր լինի, Անանյանն ընդգծեց. «Ես ասեմ՝ ամենօրյա վարչարարություն իրականացնելիս այդպիսի անուն-ազգանունով գործարար ինձ չեն ներկայացրել իմ ենթակաները»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք ինքն անհատական որևէ շփում ունեցել է Ծառուկյանի հետ, ՊԵԿ նախագահը հավաստիացրեց. «Ես պարոն Ծառուկյանի հետ անհատական շփումներ չունեմ»: