|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն «օդից վերցված» որակեց մամուլում հայտնված այն տեղելութոյւնները, թե փոխվարչապետի պաշտոնի համար Դավիթ Լոքյանի ու Աղվան Վարդանյանի միջև բուռն վեճ կա:
«Բացարձակապես իրականությանը չհամապատասխանող լուր է, ինչպես հաճախ պատահում է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամյանը:
Նա հերքեց նաև այն տեղեկությունները, թե ԿԳ նախարարի պաշտոնում Լևոն Մկրտչյանը չի շարունակելու պաշտոնավարել։
«Բացարձակապես նման քննարկումներ դեռ տեղի չեն ունենում Դաշնակցություն կուսակցությունում։ Այդ քննարկումները կլինեն ապրիլից հետո»,- հայտարարեց Ռուստամյանն՝ ընդգծելով, որ փոխվարչապետի պաշտոնում Դաշնակցության թեկնածուի շուրջ քննարկումները ևս կսկսվեն ապրիլից հետո։