կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-26 20:26
Հասարակություն

Կապան-Ծավ ճանապարհին ական է հայտնաբերվել

Կապան-Ծավ  ճանապարհին ական է հայտնաբերվել

Փետրվարի 25-ին, ժամը 20:26-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սրաշեն-Ծավ գյուղերի ավտոճանապարհի 1-ին կմ-ին ական է հայտանբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կապան-Ծավ ավտոճանապարհի 28 կմ-ին` ճամփեզրի մոտակայքում, հայտնաբերվել է անհայտ տիպի ական. նախնական տվյալներով` ОЗМ-72 հակահետևակային, դուրս թռչող (лягушка) տիպի: 

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն` մինչ ոստիկանության աշխատակիցների մոտենալը. արկը պահպանության է հանձնվել ոստիկանության Կապանի բաժնի աշխատակցին:

Փետրվարի 26-ին, ժամը 14:54-ին Կապան-Ծավ ավտոճանապարհի 28-րդ կմ-ին հայտնաբերված ОЗМ-72 տեսակի ականը տեղափոխելու համար դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և առաջին բանակային կորպուսի ինժեներական ծառայության օպերատիվ խմբերը:

Սակրավորները ականը տեղափոխել են Կապան քաղաքի զորավարժարան: