|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սյունիքի մարզում` Կապան-Շիկահող ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրում, հեռագրասյուների շրջակա տարածքների մաքրման աշխատանքների ժամանակ ական է հայտնաբերվել:
Մարզային փրկարարական վարչությունում ահազանգը ստացել են հոկտեմբերի 10-ին` ժամը 15.18-ին: Դեպքի վայր են մեկնել վարչության օպերատիվ խումբն ու սակրավորներ:
Պարզվել է, որ գտնվածը հրետանային արկ է: Սակրավորների խմբի կողմից արկը վնասազերծվել է: