կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-26 14:02
Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբը նշում է Արցախյան շարժման 30-ամյակը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբը նշում է Արցախյան շարժման 30-ամյակը

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Ջեքի Սփիրն ու Դեյվիդ Վալատաոն, ինչպես նաև փոխհամանախագահ Ադամ Շիֆը պաշտոնական հայտարարություններ են արել Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի առիթով:

Կոնգրեսականներն իրենց հայտարարության մեջ բարձր են գնահատել իրենց ազատ ինքնորոշման իրավունքին տեր կանգնած՝ Արցախի ժողովրդի կամքն ու վերջին 30 տարիների ընթացքում Արցախի Հանրապետությունում արձանագրված ժողովրդավարական առաջադիմությունը, որն իրականացվում է հակառակ Ադրբեջանի հարձակողապաշտ քաղաքականության, սպառնալիքներին և զինվորական գործողություններին: