կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-27 17:22
Մշակույթ

Ուկրաինայում նշում են Հայկական Աստվածամոր սրբապատկերի 229-ամյակը

Ուկրաինայում նշում են Հայկական Աստվածամոր սրբապատկերի 229-ամյակը

Ամեն տարի հունիսի 27-ին Ուկրաինայի հայ համայնքի և հոգևորականության ներկայացուցիչները նշում են Կամենեց Պոդոլսկի Հայկական Աստվածամոր սրբապատկերի օրը: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ին:

 Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը հայտնել է, որ այս տարի համաճարակի պատճառով Հայկական Աստվածամոր սրբապատկերի օրվան նվիրված միջոցառումները կանցկացնեն հայ քահանաները իրենց ծխերում:

Ավանդական ուխտագնացությունը՝ պահպանելով բոլոր հակահամաճարակային կանոնները, կկայանա Կամենեց Պոդոլսկում, հունիսի 28-ին:

Հայկական Աստվածամոր սրբապատկերը Ուկրաինայի հայերի հոգևոր ժառանգության ամենամեծարված մասունքներից մեկն է: 1791 թվականի հունիսի 27-ին Կամենեց Պոդոլսկի Սուրբ Նիկոլայի սրբապատկերը և վերակառուցված եկեղեցին վերստին հանդիսավորությամբ օծվել են, և արքեպիսկոպոս Յակով Թումանովիչը կարգադրել է այդ օրը՝ հունիսի 27-ին, նշել որպես տոն:

Հայտնի է, որ Հայկական Աստվածամոր սրբապատկերը պատվել են Կամենեց Պոդոլսկի քաղաքի բոլոր երեք քրիստոնեական ծիսակատարության հավատացյալները՝ հայեր, ուկրաինացիներ և լեհեր։ 2011-ին ուկրաինացի գիտնականներն առաջարկել են հունիսի 27-ը հռչակել հայ-ուկրաինական բարեկամության օր։

Ամեն տարի, այդ օրը, Ուկրաինայի տարբեր շրջաններում հայկական սփյուռքն անցկացնում է թեմատիկ միջոցառումներ: Կամենեց Պոդոլսկի տոնակատարությունները կավարտվեն հունիսի 28-ին, որտեղ ավանդաբար կհավաքվեն ուխտավորներ Ուկրաինայի բոլոր մարզերից: