կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-24 12:53
Հասարակություն

Մշակույթի նախկին նախարարը նախագահի խորհրդական է նշանակվել

Մշակույթի նախկին նախարարը նախագահի խորհրդական է նշանակվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Հասմիկ Պողոսյանը նշանակվել է նախագահի խորհրդական։

«Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված ՀՀ նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ՝ Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել ՀՀ Նախագահի խորհրդական»,–ասված է նախագահի ստորագրած հրամանագրում։:

Հասմիկ Պողոսյանը 1977 - 1982 թվականներին սովորել է ԵՊՀ-ի կենսաբանության բաժնում, 1982 - 1985 թվականներին՝ ԵՊՀ-ի ասպիրանտ, 1985 - 1993 թվականներին՝ Երևանի N 182 դպրոցի ուսուցչուհի, 1986 - 2006 թվականներին՝ օտարերկրյա երկրների հետ կապերի հանձնաժողովի անդամ։ 2006 թվականի մայիսին նշանակվել է Հայաստանի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար, 2007 թվականի հունիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար։ 2008 թվականի ապրիլի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում: 2012 թվականի հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում։ 2013 թվականի մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:

 2014 թվականի ապրիլի 22-ին նույնպես վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:

Նշենք, որ Պողոսյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ միշտ երազել է մշակութային լրագրող դառնալ: