|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ Վահան Կոստանյանը ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից եւ նշանակվել խորհդական: Այս մասին Yerkir.am-ին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Վահան Կոստանյանի 2020 թվականի հունիսի 18-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2020 թվականի հունիսի 19-ից Վահան Կոստանյանին ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:
2.2020 թվականի հունիսի 19-ից Վահան Կոստանյանին նշանակել Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,- ասված է կարգադրության մեջ: