Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է անվանափոխել Էսքիշեհիր քաղաքում կառուցված մարզադաշտը, որն ի սկզբանե կրում էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Tgrthaber.com.tr» կայքի՝ այդ մասին տեղեկացրել է «Էսքիշեհիր սպորտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Հալիլ Ունալը: Նա պատմել է, որ օրեր առաջ Էսքիշեհիր այցելած Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նախագահն առաջարկել է մարզադաշտն անվանակոչել ակումբի հովանավոր «ETİ» ընկերության անունով:
«Մարզադաշտի անվանափոխության հարցով նախագահի հետ խորհրդակցեցի: Ամեն դեպքում նա է մեզ համար կառուցել տվել այս մարզադաշտը, նրա հետ պիտի քննարկեի թեման: Նախագահն ասաց, որ մարզադաշտին կհամապատասխանի «ETİ» ընկերության անունը: «ETİ»-ի և մեր ակումբի միջև բարեկամական հարաբերություններ կան: Շնորհակալություն ենք հայտնում հանրապետության նախագահին աջակցության համար»,- ասել է ակումբի նախագահը:
Նշվում է, որ «Էսքիշեհիր սպորտի» նորակառույց մարզադաշտի համար «Աթաթուրքի անվան մարզադաշտ» անունը բավարար ժողովրդականություն չի վայելել ֆուտբոլասերների շրջանում, ավելի շատ կիրառվել է Էսքիշեհիրի նոր մարզադաշտ անվանումը: Այդ պատճառով էլ անվանափոխության որոշում է կայացվել: