|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցել աշխարհահռչակ պոլսահայ ֆոտոլրագրող Արա Գյուլերի պատվին կազմակերպված միջոցառմանը, որին հրավիրված է եղել:
Ըստ Haberler-ի՝ Գյուլերը նշել է, որ սպասել է նրան: «Կարծում էի՝ կգա»,- ասել է նա` պատմելով Էրդողանի հետ ծանոթության պատմությունը: «Մի տեղ էինք գնացել, որտեղից ինչ-որ բաներ էի գնել: Այնտեղ մտերմացանք, հետո գնացի նրանց տուն, լուսանկարեցի նրան և ընտանիքին»,-պատմել է Գյուլերը:
89-ամյա ֆոտոլրագրողի խոսքով՝ իր ժամանակաշրջանում Թուրքիան չի ունեցել Էրդողանի նման նախագահ, որը չի խեղճանում այլոց դիմաց: «Էրդողանի այդ կողմը ինձ դուր է գալիս»,- հավելել է Գյուլերը:
Ի դեպ, Էրդողանի՝ միջոցառմանը չմասնակցելու պատճառը հայտնի չէ: