|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ընդդիմադիր «Ելք» խմբակցության վարչապետի թեկնածուին: Նշենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ «Ելք»-ի վարչապետի թեկնածուն ինքը կլինի:
«Ինչ ասեմ, ուրախ եմ իրենց համար, շնորհավորում եմ, որ ունեն նաև վարչապետի թեկնածու»,- ասաց Շարմազանովը: Նա հավելեց, որ մրցակցության մասին խոսք չի կարող լինել, այն պարզ պատճառով, որ ՀՀԿ առաջադրած թեկնածուին պաշտպանելու է քաղաքական մեծամասնությունը, այսինքն 58 պատգամավոր, 7 պատգամավոր էլ ունի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն: