|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ հայտարարեց, որ իրենց կուսակցությունը չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել մայիսի 1-ին կայանալիք ընտրություններին։ Այդ որոշումն ընդունվել է ՀՀԿ խմբակցության պատգամավորների և Սերժ Սարգսյանի միջև հանդիպման ժամանակ: Օրակարգում եղել է մեկ հարց` ՀՀ ներքաղաքական իրավիճակը և ՀՀԿ-ի մասնակցությունը վարչապետի ընտրությանը:
«Մեզ համար առաջնայինը հայրենիքի, պետության շահն է, Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցը: Առաջնորդվելով այդ առաջնահերթություններով, ՀՀԿ-ն որոշել է վարչապետի թեկնածու չառաջադրել: ՀՀԿ-ն կքննարկի բոլոր թեկնածուների հարցը, նրանց ներկայացրած ծրագրերը և միասնական որոշում կկայացնի»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով` այսօր իրավիճակ է փոխվել Հայաստանում, կա ներքաղաքական ճգնաժամ, և առաջնայինը ՀՀԿ-ի համար պետության շահն է, այլ ոչ` կուսակցամոլությունը:Ըստ Շարմազանովի, դա լավ գիտակցված որոշում է:
«Թեկնածու չառաջադրելով, մենք խուսափում ենք առճակատումից, զոռբայությունից, անկայունությունից, սա էր ճիշտ ճանապարհը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ խորհրդարանը մայիսի 1-ին հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու:Սպասվում է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը: