|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցավ ծեծկռտուք: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ բերել էին ապակե տարաներ` կոյուղաջրով:
Խնդիրն այն է, որ Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղատարը վնասված է, ինչի պատճառով ՔԿՀ-ի տարածքին հարակից որոշ շենքերի բնակիչներ մի քանի օր է՝ այս օդն են շնչում:
«Երկիր ծիրանի»-ի անդամները բացեցին կոյուղաջրով լեցուն տարաները՝ նիստերի դահլիճում գարշահոտություն տարածելով: Խմբակցության անդամներից Մարինա Խաչատրյանը տարաներից մեկը փորձեց մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին, ինչի հետևանքով էլ սկսվեց ծեծկռտուքը: Ավագանու հանրապետական անդամները սկսեցին քաշքշել «Երկիր ծիրանի»-ի կանանց՝ նրանց դահլիճից դուրս հրավիրելով: Արդյունքում` կոյուղաջրով լցված տարաներն ընկան գետնին և կոտրվեցին, և ծեծկռտուքը թեժացավ: ՀՀԿ-ականները նիստերի դահլիճից դուրս հանեցին «Երկիր ծիրանի»-ի կանանց:
Միջադեպի պատճառով ընդմիջում հայտարարվեց:
«Երկիր ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանը պարզաբանեց, որ տարաները Նուբարաշեն համայնքի չորս շենքերի բնակիչները էին ուղարկել՝ նվեր Տարոն Մարգարյանին: