|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի կրթության թիմի ներկայացուցիչների՝ Մարգո Ա. Հոֆթջիզերի, Նինո Կուտատելաձեի, Հաննա Ալասուտարիի, Անուշ Շահվերդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ աջակցությամբ իրականցվող և առաջիկայում նախատեսվող կրթական ծրագրերը: Նշելով, որ Համաշխարհային բանկը եղել է Հայաստանում կրթական բարեփոխումների կարևոր գործընկերը՝ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է մասնավորապես հանրակրթության ոլորտի բարեփոխումներին: Այս համատեքստում կարևորվել են Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումները, որոնք նախարարի ընդգծմամբ պետք է ներառեն դասագրքերի ստեղծման, կրթական ծրագրերի, չափորոշիչների մշակման և ուսուցիչների վերապատրաստման նոր համակարգերի ներդրում:
Նախարար Լևոն Մկրտչյանը ՀԲ մասնագետների հետ քննարկել է նաև «ԵՄ-ն Հայաստանում նորարարության համար. կրթության ընդլայնում STEM ուղղությամբ» ծրագրի նախագիծը, որի նպատակն է բարելավել գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական առարկաների (STEM - science, technology, engineering and mathematics) ուսուցումը: Այդ նպատակով ՀՀ Տավուշի մարզում նախատեսվում է իրականացնել փորձնական ծրագիր, որի արդյունքները հետագայում հիմք կընդունվեն ծրագրի ընդլայնման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային այլ հարցեր: