կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-12 12:34
Քաղաքական

Արմեն Սարգսյանն ասել է` չի պատրաստվում մարիոնետ լինել նախագահի պաշտոնում. Փաշինյան

Արմեն Սարգսյանն ասել է` չի պատրաստվում մարիոնետ լինել նախագահի պաշտոնում. Փաշինյան

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի գրկախառնությունը որևէ կապ չունի քաղաքականության հետ: ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով լրատվամիջոցներում գրկախառնված Արամ Սարգսյանի և Արմեն Սարգսյանի լուսանկարի վերաբերյալ քննադատություններին, նա նշեց, որ նրանք վաղեմի բարեկամներ են: «Արմեն Սարգսյանը, տեսնելով Արամ Սարգսյանին, գրկախառնվել է, որովհետև նրանք ավելի քան 20 տարվա անձնական շփումներ ունեն, ընդ որում` ընտանիքներով, և դա որևէ կապ չունի քաղաքականության հետ», - շեշտեց Փաշինյանը։

Նա հրաժարվեց պատասխանել այն հարցերին, թե ինչ է պատասխանել թեկնածուն իրենց բարձրացրած հարցերին: ««Ելք» խմբակցությունն Արմեն Սարգսյանի խոսնակը չէ, նրա գրասենյակին դիմեք»,- նշեց պատգամավորը։

Փաշինյանն ընդգծեց, որ լիագումար նիստերի ժամանակ իրենք Արմեն Սարգսյանին կուղղեն բոլոր այն հարցերը, որոնք ուղղել են խմբակցությունում, ու այն ժամանակ նա հրապարակային կպատասխանի դրանց։ «Արմեն Սարգսյանը հայտարարություններ է անում, որ ինքը չի պատրաստվում մարիոնետ լինել նախագահի պաշտոնում։ Նման հայտարարություն մեզ հետ հանդիպման ժամանակ էլ է արվել։ Ինչպիսին կլինի իրականությունը՝ կապրենք, կտեսնենք»,- նշեց նա։