Փոխարժեքներ
30 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը, որին ԱԺ նախագահը ներկայացրեց որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պնդեց, որ Սահմանադրական դատարանի նախագահի մասին որևէ քննարկում չկա։
Դիտարկմանը` չի՞ բացառում, որ կընտրվի ՍԴ նախագահ, նա պատասխանեց. «Ոչինչ չեմ կարող ասել։ Եթե ես ընտրվեմ, ինձանից բացի, կան ՍԴ դատավորներ։ ՍԴ նախագահը ՍԴ կազմից է ընտրվելու»։
Թովմասյանն ընդգծեց, որ ինքը ՍԴ-ում աշխատելու փորձ ունի։ «Մի' մոռացեք, որ ես իմ իրավաբանական գործունեությունը ՍԴ-ում եմ սկսել` 1996 թվականին։ Իրավաբանի մասնագիտությամբ առաջինն աշխատել եմ Սահմանադրական դատարանում»,- ասաց նա։
Հարցին` իր աշխատանքով կնպաստի՞ ՍԴ-ի նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացմանը, Թովմասյանը պատասխանեց. «Հուսով եմ: Ես ամեն ինչ կանեմ»։