|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Կայացավ շախմատի հավակնորդների մրցաշարի (մարտի 10-28, Բեռլին) վիճակահանությունը: Մեկնարկային տուրում հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ:
Առաջին տուրում միմյանց հետ կխաղան նաեւ Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ)-Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ), Սերգեյ Կարյակին (ՌԴ)-Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)-Ուեսլի Սո (ԱՄՆ) զույգերը:
Հավակնորդների մրցաշարի հաղթողը նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում կհանդիպի Մագնուս Կարլսենի հետ: