Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խանտի Մանսիյսկում այսօր տեղի ունեցավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրը:
Այս տուրում Լևոն Արոնյանը հերթական անգամ կիսեց միավորը Դմիտրի Անդրեյկինի հետ: Հաղթողին չպարզեցին նաև Անանդ-Կարյակին զույգը:
Մյուս 2 պարտիաներում Մամեդյարովը հաղթեց Սվիդլերին, իսկ Թոփալովը՝ Կրամնիկին: Այս տուրից հետո մեր շախմատիստը շարունակում է առաջատար Անանդից ետ մնալ ընդամենը կես միավորով:
Մրցաշարային աղյուսակի ամբողջական տեսքն այսպիսին է`
1. Անանդ՝ 4
2. Արոնյան՝ 3,5
3.Կրամնիկ՝ 3
4. Թոփալով՝ 3
5. Սվիդլեր՝ 3
6. Մամեդյարով՝ 3
7. Կարյակին՝ 2,5
8. Անդրեյկին՝ 2
Վաղը մրցաշարում մեկօրյա հանգիստ է, իսկ մարտի 21-ին՝ 7-րդ տուրում Արոնյանը կխաղա Կարյակինի հետ: Մյուս պարտիաներում կմրցեն Անանդ-Սվիդլեր, Անդրեյկին-Թոփալով և Կրամնիկ-Մամեդյարով զույգերը: