| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:Այսօր տեղի ունեցավ 3-րդ տուրը:
Այս տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը բուլղարացի Վեսելին Թոփալովն էր, ում հետ մեր շախմատիստը ոչ-ոքի խաղաց: Ոչ-ոքի ավարտվեցին նաև Անդրեյկին-Կարյակին և Սվիդլեր-Կրամնիկ պարտիաները: Այս տուրում հաղթանակ տոնեց միայն աշխարհի նախկին չեմպիոն` հնդիկ Վիշվանաթան Անանդը, ով 31-րդ քայլին ստիպեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին զենքերը վայր դնել:
3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունեցավ այս տեսքը`
1. Անանդ-2,5
2. Սվիդլեր-2
3. Կրամնիկ-2
4. Թոփալով-1,5
5. Արոնյան-1,5
6. Անդրեյկին-1
7. Կարյակին-1
8. Մամեդյարով-0,5