կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-09 12:46
Իրավական

Հայաստանում էականորեն նվազել են սպանության փորձերը

Հայաստանում էականորեն նվազել են սպանության փորձերը

2017թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 20285 հանցագործության դեպք, որը 8,1 տոկոսով ավելի է 2016թ. ընթացքում կատարված հանցագործություների թվից: Այն ցուցանիշն այսօր լրագրողներին ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա խոսքով՝ այս պատկերը վկայում է հանցագործությունների հաշվառման, հանցագործների հայտնաբերման աշխատանքների բարձրացման մասին:

Արթուր Դավթյանը հայտնեց, որ, 2016թ. համեմատ, 1600-ով աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Փոխարենը էապես նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները: Մասնավորապես` ծանր հանցագործությունները նվազել են 16,4 տոկոսով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 33-ով կամ 16,7 տոկոսով: 2017-ին երկրում արձանագրվել է 22 սպանության փորձ, որը 13-ով պակաս է 2016-ի ցուցանիշից: Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ վերջին 10 տարիներին սպանության փորձերի նվազման ամենալավ ցուցանիշն արձանագրվել է 2017-ին:

Դավթյանը նշեց, որ էական աճ կա կոռուպցիոն բնույթի, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ճանապարհային երթևեկության արդյունքներով կատարված հանցագործությունների շրջանում: Եթե 2016-ին կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության վերաբերյալ 74 դեպք է արձանագրվել, ապա 2017-ին 163 դեպք է արձանագրվել: Այս ցուցանիշը համեմատելով վերջին 10 տարվա պատկերի հետ` գլխավոր դատախազը նշեց, որ 2007-ին արձանագրվել է նմանատիպ 7 դեպք: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման աճը գլխավոր դատախազությունը պայմանավորում է լատենտայնությամբ:

Արթուր Դավթյանը կարևորեց նաև հանցագործությունները նախապատրաստական փուլում բացահայտելուն ուղղված աշխատանքները: Նա հայտնեց, որ 2017-ին ԱԱԾ-ի վարույթում կա բացահայտված 6 ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների նախականխման դեպք: