| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Փետրվարի 7-ին, ժամը 13:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու «Երևանի Շամպայն գինիների գործարան»-ի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ իրար են բախվել «Ford Transit» մակնիշի 41 OV 777 (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ջ.) և Mercedes E-320 մակնիշի 35 PF 174 (վարորդ՝ 1995 թ. ծնված Վ. Շ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ «Mercedes E-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»՝ վերջինիս առողջական վիճակը՝ ծայրահեղ ծանր: Այնուհետև գիտակցության չգալով մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել դրանց գազի բալոնների փականները և մոտեցրել ավտոքարշակին:
ԱԻՆ մամուլի ծառայություն