կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-16 10:19
Հասարակություն

Ավտովթար` Այվազովսկու փողոցում. 23-ամյա վարորդը տեղում մահացել է

Ավտովթար` Այվազովսկու փողոցում. 23-ամյա վարորդը տեղում մահացել է

Սեպտեմբերի 16-ին` ժամը 06.16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկու փողոցում` «V 91» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Այվազովսկի և Նոր Արեշի 34-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում «Սամանդ» մակնիշի 34 UA 694 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին, վարորդ Մ. Ղ.-ն (ծնվ. 1991թ.) տեղում զոհվել է, իսկ ուղևոր Ք. Մ.-ն (ծնվ. 1994թ.) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

 

Հրշեջ-փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից, փակել են գազի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան: