Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Կոտայքի մարզ այցի ընթացքում Արգելի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել ձեռնարկատիրական կրթության տարրերի ներդրմամբ «Տեխնոլոգիա» առարկայի դասին: Նախարարը ծանոթացել է կրթական ծրագրի մանրամասներին, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ: 2-րդ դասարանի աշակերտները ներկայացրել են «Տեխնոլոգիա» առարկայի ժամին իրենց իսկ ձեռքերով պատրաստած աշխատանքները, որոնց մի մասի համար կազմակերպված ցուցահանդես-վաճառքի հասույթով ձեռք են բերել վերոնշյալ առարկայի համար անհրաժեշտ գրենական պիտույքներ:
«Ձեռնարկատիրական կրթության տարրեր ներդրված են ավագ դպրոցում, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում նմանատիպ ծրագիր ենք մշակել և ներդրել նաև տարրական դպրոցում: Երբեմն հարցադրումներ են հնչում, թե արդյոք տարիքային այս խմբի համար վաղ չէ՞ր ծրագրի ներդրումը: Այսօր ներկա գտնվելով «Տեխնոլոգիա» առարկայի դասին՝ պետք է իմ գոհունակությունը հայտնեմ ծրագրի ընթացքի վերաբերյալ, քանի որ դրա արդյունքում երեխաների մոտ ձևավորվել են լուրջ հմտություններ: Նրանք արդեն հասկանում են գումարի կարևորությունը՝ գիտակցելով, սակայն, որ այն նպատակ չէ, այ միջոց՝ ինչ-որ բան անելու: Բացի այդ, երեխաներն արդեն սկսել են ընկալել նաև բարեգործություն հասկացությունը»,-լրագրողների հետ զրույցում իր տպավորություններով է կիսվել նախարար Լևոն Մկրտչյանը՝ շնորհակալություն հայտնելով «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը և նրա ղեկավար Արմինե Հովհաննիսյանին՝ ձեռնարկատիրական կրթության ծրագրին աջակցելու և ուսուցիչների վերապատրաստում իրականացնելու համար:
Նշենք, որ հանրապետության 1247 դպրոցի մեկական 2-րդ և 3-րդ դասարաններում 2017 թվականի սեպտեմբերից ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցում` ձեռնարկատիրական կրթության տարրերի ներառմամբ: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է առարկայի փորձնական ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվել է 1247 դպրոցի 1356 ուսուցիչ: Փորձնական ծրագրում ընդգրկված է շուրջ 62900 սովորող:
ՀՀ ԿԳՆ