Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Հայաստանի տնտեսությունը շարունակում հրաշքներ գործել նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք: Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսությունն աճել է 3.4 տոկոսով. այս տվյալները երեկ հրապարակել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Նկատենք, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն այս տարվա համար խոստացել է ապահովել 4 տոկոս աճ:
Ընդ որում, այս տարվա առաջին եռամսյակում, երբ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, տնտեսական աճը պաշտոնական տվյալներով կազմել է 3.3 տոկոս, իսկ Աբրահամյանի օրոք, երեք ամիսների ընթացքում այն ավելացել է ընդամենը 0.1 տոկոսով: Սա, թերեւս, բավականին «խոսուն» կերպով ի ցույց է դնում կառավարության գործունեության արդյունավետությունը:
Նկատենք, որ այս տարի արդյունաբերական արտադրանքի ծավալները նախորդ տարվա համեմատ բացարձակ չեն աճել, միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներն են աճել 1.4 տոկոսով եւ շինարարությունը՝ 0.4 տոկոսով»:
Մանրամասները' թերթի այսօրվա համարում: