|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Սիրիական Աֆրին քաղաքում անցկացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակում թուրքական ԶՈւ-ի և Թուրքիային աջակցող ուժերի կորուստները հասել են 168-ի: Ըստ Diken-ի՝ այդ մասին նշվել է ԶՈւ գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Համաձայն դրա՝ Աֆրինում մահացածներից 46-ը թուրքական ԶՈւ զինվորականներ են, 116-ը՝ ռազմական գործողության շրջանակում Թուրքիային աջակցող «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման զինյալներ:
Թուրքական կողմի տարածած հայտարարության համաձայն՝ Աֆրինում գործողությունների հետևանքով զոհվել է ընդամենը 6 քաղաքացիական անձ, այն էլ՝ քրդական խմբավորումների դիրքերից թուրքական Հաթայ նահանգի վրա նետված հրթիռների պատճառով: