|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց փետրվարի 6-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին հարցը:
Նախարարի խոսքով` փետրվար և մարտ ամիսները լինելու են ծանրաբեռնված, քանի որ պետք է հասցնել մինչև ապրիլ ընդունել խորհրդարանական կառավարման համակարգի անցումն ապահովող օրենքները, ուստի արտահերթ նիստը կարող է բեռնաթափել այդ ծանրաբեռնվածությունը: Որոշումն ընդունվեց: