|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար Խաչիկ Ավետիսյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ է արվել։ ՊՊԾ գնդի հրամանատր է նշանակվել 5–րդ գումարտակի (Հրեշտակներ) հրամանատար Արթուր Խուդինյանը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Ավետիսյանը նշանակվել է Կոտայքի մարզի ոստիկանապետի տեղակալ:
Ջանոյանը հավելեց, որ ոստիկանապետի հրամանով ոստիկանության 23 ծառայողներ անցել են թոշակի, 9-ը ուղարկվել են կադրերի ռեզերվ, թափուր պաշտոնները զբաղեցրել են 21 ծառայողներ: Պաշտոնից ազատվել է Երևանի ոստիկանապետի անձնակազմի գծով տեղակալը, Սյունիքի, Կոտայքի, Արմավիրի մարզերի ոստիկանության վարչության պետերի տեղակալները: