|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Առաջիկայում նոր կադրային փոփոխություններ են սպասվում դիվանագիտական ոլորտում:
Հանաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ փոխվելու է ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչը: Աշոտ Հովակիմյանի փոխարեն այնտեղ նշանակվելու է ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը: Իսկ Հովակիմյանն էլ ստանձնելու է ԱԳ փոխնախարարի պաշտոնը:
Սակայն Հովակիմյանի անվան հետ ուշագրավ պատմություն է կապվում: Բանն այն է, որ առաջիկայում ԵԱՀԿ ԽՎ նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունն օրակարգ է մտցրել ԼՂ խնդրի վերաբերյալ հերթական հարցը, որից, սակայն, Հովակիմյանն անտեղյակ է եղել եւ ոչինչ չի ասել ԱԳՆ-ին: Նույնիսկ ադրբեջանական լրատվամիջոցներն են գրել այդ մասին, իսկ նա խնդրով զբաղվել է միայն այն ժամանակ, երբ Երեւանից են հանձնարարել: