|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայ-Ռուսական համալսարանի գլխավոր գիտական խորհրդատու, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ արտասահմանյան անդամ, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին:
Վաստակաշատ գիտնական ասել է, որ իր համար հաճելի է Արմեն Սարգսյանին հյուրընկալել իր տանը, նրան ճանաչում է երկար տարիներ եւ բարձր է գնահատում նրա մարդկային որակներն ու անցած ճանապարհը:
Արմեն Սարգսյանը և ճանաչված գիտնականը զրուցել են երկրի զարգացման հեռանկարների մասին, կարևորել գիտության ու կրթության դերը, ժամանակի պահանջներին համապատասխան արդյունավետ ու մրցունակ գիտական և կրթական համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը:
Նրանք խոսել են նաև հասարակական կյանքում մտավորականի դերի մասին, երկիրն առաջ մղելու գործում կարևորել հասարակության համախմբվածությունն ու վստահությունը:
Հայ-Ռուսական համալսարանի մամուլի ծառայություն