կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-09 21:38
Աշխարհ

Թուրքիայի ՆԳ նախարարը տվյալներ է հրապարակել երկրում «ահաբեկիչների» թվի մասին

Թուրքիայի ՆԳ նախարարը տվյալներ է հրապարակել երկրում «ահաբեկիչների» թվի մասին

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում տվյալներ է հրապարակել երկրում գրոհայինների թվի վերաբերյալ, որոնք պետք է սպանվեն թուրք ուժայինների կողմից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Սոյլուն նշել է, որ միայն հունիսի 9-ին ուժայինները Թուրքիայի տարածքում 4 զինյալi են վնասազերծել, որոնցից 2-ին երկրի հարավ-արևելյան Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանում, իսկ մյուս 2-ին Էլազըղի Գյորեսեի լեռներում։

Նախարարի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Երկրում ահաբեկիչների ընդհանուր թիվը նվազել է ու հասել 445-ի»։

Նա հույս է հայտնել, որ «ահաբեկչությունը» դադարելու է այլևս լինել Թուրքիայի «ճակատագիրը»։ Իսկ արդյունքին հասնելու համար կոչ է արել մի քիչ էլ համբերել և ջանք գործադրել։

Նշենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց: