Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա) գիտությունների դոկտորի աստիճան (պատմական, փիլիսոփայական, բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության),
բ) առնվազն հինգ տարվա գիտական կամ գիտամանկավարժական փորձառություն։
Իսկ թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ մրցույթին մասնակցելու համար, կարող եք գտնել այստեղ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ու փաստաթղթերը ներկայացնել մինչև 2018 թ. փետրվարի 23-ը՝ Մատենադարանի խորհրդի քարտուղարին։
Մրցույթը տեղի կունենա 2018 թ. մարտի 6-ին, ժամը 11:00-ին, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի գիտական մասնաշենքում։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, ընտրվել էր Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։