Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 18-ին Արցախի 227 համայնքներից 209-ում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական՝ 5-րդ ընտրությունները. կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել ՏԻՄ հերթական ընտրությունների անցկացման մասին որոշման նախագծին։
209 համայնքների շարքում է նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտը, որտեղ կընտրեն ե'ւ քաղաքապետ, ե'ւ ավագանու անդամներ։
ՏԻՄ նախորդ ընտրություններն անցկացվել էին 2007թվականին. ընտրությունների արդյունքներով` 162 համայնքի ղեկավարների 64.2 տոկոսը վերընտրվել էր: Համայնքների ղեկավարների 64,2 տոկոսն անկուսակցական է, 23,5 տոկոսը՝ Արցախի Ժողովրդավարական կուսակցությունից, 9,9 տոկոսը` ՀՅԴ-ից, 1,2-ական տոկոսը՝ «Ազատ հայրենիք» եւ ԼՂ կոմունիստական կուսակցություններից։
ՏԻՄ ընտրություններն Արցախում անցկացվում են` 1998 թվականից սկսած, մինչեւ 2007թվականը՝ 3, իսկ 2007-ից ՝ 4 տարին մեկ։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետի 2004 թվականի ընտրությունները բացառություն էին այն իմաստով, որ քաղաքապետ ընտրվեց ոչ թե իշխանության, այլ ընդդիմության թեկնածուն։
Թե ո՞վ կառաջադրի իր թեկնածությունն այս անգամ, դեռ պարզ չէ, քանի որ ոչ ոք դեռ հայտարարություն չի արել: Ըստ շրջանառվող լուրերի՝ գործող քաղաքապետ Վազգեն Միքայելյանը չի առաջադրվի, իսկ հնարավոր թեկնածուները երկուսն են` կադաստրի պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Խաչատրյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Սուրեն Գրիգորյանը։